Արեւմտյան Հայաստանի անտառները : Թուրքիայի Միլլի Մեջլիսը հաստատել է անտառները վարձակալության հանձնելու մասին որոշումը

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Թուրքիայի Միլլի Մեջլիսը հաստատել է անտառները վարձակալության հանձնելու մասին որոշումը։ Նոր որոշման համաձայն՝ անտառները 5 տարի ժամկետով կարող են տրվել տարբեր կազմակերպությունների։

Արդարություն և զարգացում կուսակցությունը Թուրքիայի Մլիլլ Մեջլիս էր ներկայացրել անտառները 5 տարի ժամկետով տարբեր կազմակերպությունների վարձակալության հանձնելու մասին իր առաջարկը։ Տեղի ունեցած քննարկումներից հետո Միլլի Մեջլիսը հաստատել է ԱԶԿ-ի առաջարկը, գրում է Sözcü թերթը։
Թերթը տեղեկացրել է, որ որոշման 13-րդ կետի համաձայն՝ Անտառային տնտեսության վարչությունը չի զբաղվի ծառերի կտրման կամ մշակման հարցերով։ Անտառի հետ կապված աշխատանքները կիրականացնի անտառի վարձակալման համար ամենաշատ գումար առաջարկած հոլդինգային ընկերությունը։ Նոր պայմանագրի համաձայն `վարձակալման ժամկետը ավարտվելուց հետո, եթե նույն ընկերությունը ցանկանա կրկին վարձակալել, կարող է 5 տարի ժամկետով վարձակալել նաև մեկ այլ անտառապատ տարածք։ Հոլդինգային ընկերության կողմից անտառի վարձակալումից հետո ոչ մեկ չի կարող մուտք գործել այդ տարածք։

Անտառների պահպանության հարցերով զբաղվող ընկերության ղեկավարը անդրադարձել է ընդունված որոշմանը, նշելով, որ «երկրի անտառների վարձակալման համար բոլոր ճանապարները բացվել են։ Անտառները վարձակալած հոլդինգները այլևս ոչ մեկին թուլ չեն տա ոտք դնել այդ տարածք»։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.