«Իմպերիալիստներ»․ ՄԱԿ-ում Բոլիվիայի դեսպանը խիստ քննադատեց Սիրիայի հրթիռակոծութ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ում Բոլիվիայի դեսպան Սաշա Սերխիո Լորենտի Սոլիզը քննադատեց ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից իրականացված հրթիռակոծությունը Սիրիայում։
Սոլիզը հարձակման մեղավորներին անվանեց «իմպերիալիստներ»՝ ասելով, որ «նրանք, ովքեր միակողմանիորեն օգտագործում են իրենց ուժը և խախտում ՄԱԿ-ի կանոնադրությունը, չեն անում ո՛չ ժողովրդավարության հասնելու, ո՛չ ազատության, և ո՛չ էլ քիմիական զենքի դեմ պայքարի համար։ Նրանց նպատակն իրենց ուժը և տիրապետությունը ընդլայնելն է»։
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ անցկացրեց ապրիլի 14-ին Ռուսաստանի պահանջով՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայում իրականացրած հրթիռակոծության համար։
Սոլիզը հայտարարեց․ «Բոլիվիան մերժում է ուժի կիրառումը։ Միակողմանի գործողությունները ծառայում են ոչ միայն հատուկ շահերին, ովքեր իրականացնում են այդ քայլերը, այլ թույլ տվեք անել հետևայլ արտահայտությունը՝ սա ծառայում է իմպերիալիստների շահերին։ Ասես կայսրություններն իրենց բարոյապես գերազանցող են զգում մնացյալ աշխարհից։ Նրանք իրենց բացառիկ և անփոխարինելի են համարում, դրա համար էլ նրանք իրենց օրենքից, միջազգային իրավունքից վեր են դասում»։
Դեսպանի խոսքով՝ այն, ինչին ականատես են եղել վերջին ժամերի ընթացքում, հարձակում էր Քիմիական զենքերի կանխարգելման առաքելության վրա, ովքեր այդպես էլ չնախաձեռնեցին իրենց աշխատանքները։
«Ես մշտական անդամներին, ովքեր ժամեր առաջ ուժ կիրառեցին, հարց եմ ուղղում՝ որքան գումար նրանք վատնեցին զենքի և զինված խմբերին Սիրիայում վարժեցնելու համար։ Այս պարագայում ի՞նչ բարոյական իրավունքով են նրանք խոսում ՄԱԿ-ի կանոնադրության մասին,- շարունակեց Սոլիզը,- ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն ասում է, որ իրենց երկիրը պատրաստ է կրակել․․․ Մենք գիտենք, որ նրանք ունեն ինքնաթիռներ, մենք գիտենք, որ նրանք արբանյակներ ունեն, գիտենք՝ ունեն «խելացի հրթիռներ», գիտենք, որ ունեն միջուկային զենքի զինանոց, մենք նաև գիտենք, որ նրանք արհամարհում են միջազգային իրավունքը։ Բայց մենք ունենք ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներ ու նպատակներ։ Եվ վերջում, ինչպես պատմությունը շարունակ մեզ ցույց է տալիս, վաղ թե ուշ այդ սկզբունքները կհանղթեն»։
Դեսպանը, դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, նշեց, որ Անվտանգության խորհուրդը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Նա կոչ արեց բոլոր անդամներին, որ զսպվածություն ցուցաբերեն այս վտանգավոր իրավիճակում և խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք ավելի կվատթարացնեն իրավիճակը և կստիպեն, որ Սիրիայի ժողովուրդն ավելի շատ տառապի։ «Պնդում եմ՝ պետք է ամեն կերպ խուսափենք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա»։

Input your search keywords and press Enter.