ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Սիրիային հասցված հարվածները դատապարտող ՌԴ բանաձևի նախագիծը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները։
Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի տասնհինգ անդամներից միայն երեքը` Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան, դեմ են եղել ութը, ևս չորսը` ձեռնպահ:Դատապարտելով այս որոշումը` կառույցում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարել է` «կուզենայինք հավատալ, որ սրանից ավելի վատ օր չենք տեսնի»:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Անտոնիու Գուտարեշը կոչ է արել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին խուսափել իրավիճակի հետագա սրացումից և հետևել կազմակերպության հիմնարար նորմերին ու սկզբունքներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «Սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի, Սիրիական հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, պետք է արագացնենք կարգավորման քաղքական գործընթացը»։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 13-ին լույս 14-ին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։

Input your search keywords and press Enter.