Միասնության նոր քայլ․ Քրիստոնյա աշխարհն ընդդեմ Սիրիայում իրականացվող հարձակումների

Սիրիայում Ամերիկյան ագրեսիային քրիստոնյա աշխարհը պատասխանեց ոչ բացարձակ, բայց նախկինից ավելի մեծ միասնականությամբ և բոլորովին ոչ հայտարարված, այլ բացահայտ քննադատական դիրքորոշմամբ։

Հանգստյան օրերին ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները մեկնաբանեցին ԱՄՆ-ի և դաշնակիցների հարձակումները Սիրիայի վրա։ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրարք Կիրիլը քննարկեց հարցը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որից հետո երկուսն էլ հայտարարությամբ հանդես եկան։ Բացի այդ, ամերիկյան ագրեսիան քննադատեցին հենց սիրիական եկեղեցու պատրարքները և այլ եկեղեցական գործիչներ։

Հասկանալի պատճառներով հատուկ ուշադրության արժանացավ Կիրիլի և Ֆրանցիսկոսի զրույցը։ Պատրիարքը գլխավորում է ամենախոշոր ուղղափառ եկեղեցին, բացի այդ, Ռուսաստանը Սիրիայում մեծ դերակատարություն ունի։

Կիրիլի և Ֆրանցիսկոսի խոսակցությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Զրույցից հետո քննարկումներ են եղել տարածաշրջանի քրիստոնյա այլ առաջնորդների հետ ևս․ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի, Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլի, Ալեքսանդրիայի՝ Թեոդորի և Անտիոքի պատրիարք հետ։ «Սա վառ արտահայտված խաղաղ երկխոսություն էր, — ասել է Կիրիլը,- ընդհանուր մտահոգություն կա Սիրիայի իրավիճակի շուրջ։ Քրիստոնյանները պետք է այնպես ազդեն այս իրավիճակի վրա, որպեսզի դադարի բռնությունը, որպեսզի դադարի պատերազմը և այլև չլինեն զոհեր»։

Քրիստոնյա առաջնորդների նման երկխոսություն, կարելի է ասել, առաջին անգամ է տեղի ունեցել։

Սիրիական եկեղեցու պատրիարքները քննադատեցին ամերիկյան ագրեսիան՝ այն անվանելով «անմարդկային»։ Պատրիարքները շեշտեցին, որ «քիմիական զենքի կիրառումը Սիրիայում ապացուցված չէ, և նման ագրեսիան նվազեցնում է խաղաղ քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորությունները և հանգեցնում նոր հարձակումների և բարդացումների»։

Հռոմի պապը հայտարարությամբ հանդես եկավ Վատիկանի Սբ․ Պետրոս եկեղեցու հրապարակում՝ հազարավոր մարդկանց առջև։ Ֆրանցիսկոսը բավական մեղմ արտահայտվեց, քան մյուս պատրիարքները։ Որոշներն ավելի կոշտ գնահատականներ էին ակնկալում պապից։ Բայց նրա դիրքորոշումն այդ հարցում երկիմաստ չէ։ Պապը նշեց, որ խիստ մտահոգված է, որ միջազգային հանրությունը, տիրապետելով բոլոր անհրաժեշտ գործիքներին, չի կարողանում բանակցել և համատեղ ուժերով հասնել խաղաղության Սիրիայում։ Նա քաղաքական գործիչներին կոչ արեց առաջնահերթություն տալ «արդարարադատությանը և խաղաղությանը»։

Հիշեցնենք, որ 2016թ-ի Ֆրանցիսկոս պապը և Կիրիլն իրենց միակ հանդիպման ընթացքում ևս քննարկել են Սիրիայի հարցը։

Սիրիական հարցը պապի համար միշտ առաջնային է եղել։ 2013թ․ նա նույնիսկ նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պապը Պուտինին խնդրում էր ջանքեր գործադրել սիրիական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Ըստ այդմ, քրիստոնյա առաջնորդները համատեղ քննարկեցին ագրեսիան ԱՄՆ-ի կողմից։ Սիրիայի կրոնական ներկայացուցիչները ուղիղ արտահայտվեցին, Ֆրանցիսկը, հասկանալի պատճառներով, ավելի մեղմ էր։ Բայց նրանց խոսքերի իմաստը նույնն է․ ռմբակոծությունները խաղաղություն չեն բերի, այլ էսկալացիաների կհանգեցնեն, դրա համար էլ դրանք անթույլատրելի են։

Երկրորդ՝ լուրջ խնդրի առկայության պարագայում քրիստոնյա առաջնորդները մոռացան երկկողմ հարաբերությունների և տարակարծությունների մասին։ Օրինակ՝ Կիրիլի և Բարդուղիմեոսի հարաբերությունները չի կարելի հիանալի որակել, բայց դա չխանգարեց երկխոսությանը։ Ծայրահեղ իրավիճակներում քրիստոնյաները միահամուռ են առանց որևէ բանակցությունների և հայտարարությունների։

Պատրիարքների ընդհանուր դիրքորոշումը շատ կարևոր է բազամակրոն Մերձավոր Արևելքում։ Իր հերթին Արևմուտքի հավատացյալները լսեցին, որ իրենց եկեղեցիների ներկայացուցիչները կանգնած չեն Արևմուտքի քաղաքական գործիչների հետ նույն շարքում։ Քրիստոնյաների ներքին շփումները «եկեղեցական գծով» հիանալի հակաթույն է ստի և պրովոկացիայի մեթոդի դեմ, որը կիրառվում է Արևմուտքի քաղաքական գործիչների կողմից։ Քաղաքական գործիչները օգտվում են նրանից, որ Սիրիան գտնվում է աշխարհի մյուս ծայրում, և ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտի։ Բայց քրիստոնյա միջավայրում այս մեթոդը չի աշխատում։

Շատ կարևոր է Կիրիլի առաջարկած այս ֆորմատը խնդրի քննարկման համար։ Այսպես թե այնպես, ներկա քաղաքական իրավիճակում հենց քրիստոնյա առաջնորդներն են դառնում հավատացյալների և բոլոր քաղաքացիների համար միակ «միավորումը», որին կարելի է վստահել։ Սա հենց այն գործիքն է, որը կմոտեցնի խաղաղության և ճշմարտության։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/society/2404359.html

Input your search keywords and press Enter.