Մալաթիայի կոտորածից անցել է 40 տարի

ԿԻԼԻԿԻԱ- 40 տարի առաջ Մալաթիայում և տարբեր շրջաններում ալևիների դեմ իրականացված կոտորածի ժամանակ մահացել է 8 հոգի։ Ջարդերի ժամանակ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։

1978թ․ ապրիլի 17-ին թուրքական իշխանությունները սկսել են ալևիների ջարդերը։ Նախկինում իրականցրած կոտորածների պես, այս անգամ նույնպես նրանք նախօրոք համարակալել էին ալևիների տները։
1978թ․ ապրիլի 18-ին ռավոտյան ժամերին տարբեր շրջաններից մարդիկ շարժվեցին դեպի Մալաթիա։ Մալաթիա հասածների մի մասը հավաքվել էր քաղաքապետարանի շենքի դիմաց, իսկ մի մասը՝ Սամանփազարում։ Ականատեսները նշում են, որ շատ կարճ ժամանակում այստեղ գտնվողների թիվը գերազանցել էր տաս հազարը։ Հավաքվածները մեծ մասամբ 15-20 տարեկան երիտասարդներ էին։ Նրանք իրենց ձեռերում ունեին մահակներ, շղթաներ, կացին և տարբեր այլ գործիքներ։ Հավաքվածների մի մասը շարժվեց դեպի Ջեզմի Քարթայ պողոտա։ Նշենք, որ այս պողոտայում գտնվող աշխատավայրերը հիմնականում պատկանում էին ալևիներին։ Այնուհետև, հավաքվածների մի մասը շարժվեց դեպի Ֆուզուլի պողոտա, մի մասը՝ Աքփընար, Յողուրթփազար, Թուրան էմեքսիզ պողոտաներ։ Նրանք անըդհատ վանկարկում էին «մարդասպան Էջևիթ», «անիծվի կոմունիզմը», «մուսուլմանական Թուրքիա»։
Այս մարդիկ ոչնչացնում էին ալևիներին և ձախակողմյաններին պատկանող աշխատավայրերը, այնուհետև՝ վառում դրանք։
Ջարդերի ամբողջ ընթացքում ջարդարարների թիվը ավելացավ՝ հասնելով 20 հազարի։ Ստեղծվել էր քաոսային վիճակ։ Նախորոք համարակալված տներն ու աշխատավայրերը կրակի էին մատնվում։ Փողոցներում դիմակավոր ջարդարարաներից բացի, ուրիշ ոչ մեկ չկար, չկային նաև անվգտանգության ուժեր։ Ջարդարարները ավերում, ոչնչացնում, վառում էին բացարձակապես ամեն ինչ։ Նրանք վառում էին մարդկանց կահույքը, սառնարանները, հեռուստացույցները, խմիչքի շշերը։
Քաղաքի կենտրոնում ամեն ինչ տակնուվրա անելուց հետո, նրանք ոճրագործությունները շարունակեցին քաղաքի տարբեր թաղամասերում։ Դիմակավոր անձինք ծեծում էին աղջիկներին, տարեց կանանց։ Ջարդերի ընթացքում մահացու վիրավորում է ստացել Ինոնյույի անվան համալսարանի ուսանող Թահիր Քյոքչուն։
Ջարդարաների թիրախավորել էին նաև Չիլեսիզ թաղամասը։ Այս թաղամասի բնակչությունը հիմնականում ալևիներ էին։ Կոտորածի ականատեսները պատմում են, որ առավոտյան ժամը 12-ին դրսում խաղացող երեխաներին մոտեցել է մի մեքենա։ Նրանք Նաջի, Սայիթ, Օզջան ասելով փախցրել են երեխաններին, նրանք բոլորն էլ ալևիներ էին։ Մի քանի ժամ հետո բնակիչները ստանում են երեխաների մահվան բոթը։ Երեխանները ենթարկվել են խոշտանգումների, ապա սպանվել են գլխներին արձակված կրակոցից։ Ջարդարարները երեխանների դիակները թողել էին ռելսերի վրա:

Մալաթիայի ջարդերը սկսվել է 1978թ․ ապրիլի 17-ին, այն շարունակվել է մինչև ապրիլի 20-ը։ 3 օր տևած ջարդերին զոհ է դարձել 8 հոգի, հարյուրից ավելի մարդ վիրավորվել է, նրանցից 20 հոգի ստացել է ծանր վիրավորում ։ Ընդհանուր առմամաբ, ջարդարարաները ոչնչացրել են 960 աշխատավայր։

Ջարդերից հետո կատարված հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ ջարդերի ժամանակ օգտագործված պայթուցիկները նույնն էին, ինչ նախկինում օգտագործվել է Ստամբուլի համալսարանում։ Նրանք հայտարարել են, որ այս պայթուցիկները կարող են պատրաստվել միայն Ատոմային էներգիայի հետազոտության կենտրոնում: Կատարած հետազոտությունից հետո Անկարայի միջուկային հետազոտությունների կենտրոնում նույնպես հետազոտություն է սկսվել։ Այս կենտրոնի աշխատակիցները թուրքական ազգայնական «Իդեալիստների օջախներ» (Ülkü ocakları) կազմակերպության անդամներ էին։ Կենտրոնում աշխատել է նաև «Իդեալիստների օջախներ» (Ülkü ocakları) կազմակերպության նախկին նախագահ Մուհարրեմ Շեմշեքը։ Այդ ընթացքում, ոստիկանությունը ձերբակալում է Մուհարրեմ Շեմսեքին և ևս մի քանի հոգու, բայց կարճ ժամանակ անց նրանք ազատ են արձակվում։
1980թ․ սեմպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո դեմոկրատների, հեղափոխականների և ալևիների դեմ ճնշումները էլ ավելի է ուժեղանում։ Գրեթե ամեն օր մարդիկ ձերբակավում էին՝ առանց որևէ պատճառաբանության։ Գործադրված ճնշումների պատճառով նրանք ստիպված լքում էին Մալաթիան։ Նրանք տեղափոխվում էին Ստմաբուլ, Իզմիր և այլ վայրեր։ Հետգայաում մարդիկ, ովքեր ունենում էին ֆինասնական դժվարություններ, ստիպված հետ էին վերադառնում։
Այս կերպ Թուրքիայի իշխանությունները փոփոխության ենթարկեցին Մալաթիայի էթնիկ և մշակութային խճանկարը։

Կիլիկիայում հայերի ջարդերի վերաբերյալ զեկույց
Ծովակալ դե Ռոբեք
1920թ. մարտի 7 ժամը՝ 16:20
1920թ. մարտի 8 ժամը՝ 17:45
Պրն. Վիլյամսին՝ Ա. Քենեդիի պահանջով:
Մարաշի դեպքերի հաստատում: Այս շրջանում 18 հազար մարդ է սպանվել. Քաղաքը այրվել է, պարենը վերջացել է, իսկ քաղաքը դեռևս չի ազատագրվել: 2000 փախստական հասել է Ադանա: 13 հազար կին և երեխա ձնաբուքի պատճառով ճանապարհին մահացել է: Մարաշում դեռևս 8000 հայ կա և նրանց մեծ մասը վիրավոր է: Զեյթունը մեկուսացվել է: Ադանայի և Տարսոնի համար դեռևս անմիջական վտանգ չկա, բայց այնտեղ անհանգիստ և անկարգ է, անվտանգության առումով ոչ մի վստահություն չկա:
Հիշեցնենք, որ 1920թ․ օգոստոսի 4-ին Ֆրանսիայի օգնությամբ Ադանայում հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց 1921 թվականի հոկտեմբեր 20-ին Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքները ոտնահարվեցին: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922 թվականին հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան նահանգից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 հազար հայ բնակչությանը ստիպեց վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկիրներ:

Input your search keywords and press Enter.