Արդյո՞ք Շահումյանը պատրաստվում էր այրել Բաքվի նավթահորերը 1918թ․ ամռանը

Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակը բացահայտում է Ադրբեջանի հերթական կեղծիքը՝ 1918թ․ ամռանը հայերի կողմից «նախապատրաստած ծրագրի»՝ Բաքվի նավթահորերի այրման հետ կապված։ Հեղինակն ապացուցում է, որ այդ ծրագիրը հորինված էր ռուս-գերմանական վերնախավի կողմից՝ թուրքերի մուտքը Բաքու կանխելու համար։

«Ադրբեջանը նորից զարմացնում է։ Բաքվի տեղեկատվական Оxu.az պարբերականը հրապարակել է Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարական կենտրոնի տնօրեն Ռովշան Վելիձեի մեկնաբանությունը, որտեղ հեղինակը պնդում է՝ արխիվներում բացահայտել է Վլադիմիր Լենինի անհայտ մի նամակագրություն, որը վերաբերվում է Բաքվին՝ «100-ամյա վաղեմության մի փաստաթուղթ, որում ներկայացված է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության շրջանը»։
Պարզություն մտցնելու համար մեջ բերենք այդ փաստաթուղթը, որը վերնագրված է «Անհայտ անձի կողմից գրված նամակ»․
«Հարցը հրատապ է․ Տեր-Գաբրիելյանը սպասում է, իսկ նրանց էլ գնացքն է սպասում։
Լենինի նամակը։
Ինչպե՞ս։ Նա դեռ չի՞ գնացել։
Ես արդեն մեկ փաստաթուղթ ստորագրել եմ։
Կարո՞ղ եք արդյոք Տեռային փոխանցել, որ ներխուժման դեպքում նա ամեն ինչ նախապատրաստի Բաքուն ամբողջապես այրելու համար, և որ դա տպագիր ձևով հրապարակի Բաքվում։ 1918թ․ հունիսի 5»։

Այս փաստաթուղթը վաղուց հայտնի է պատմաբաններին։ Այն վերահրապարակվել է 1999թ․ «Լենինը և անհայտ փաստաթղթերը․․․ 1999թ․» հավաքածուի մեջ։ Երկրորդ «սենսացիոն» փաստաթուղթը վերաբերվում է Լենինի կողմից ստորագրված մի որոշմանը, որտեղ ՌԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Տեր-Գաբրիելյանին տրամադրում է «50 մլն ռուբլի առձեռն, որից 25 մլն մանր թղթադրամներով․․․ այդ գումարը փոխանցելով Գերագույն խորհրդի Վառելիքի բաժնի հաշվին»։ Այնտեղ մեջբերվում է Տեր-Գաբրիելյանին տրված հավաստագրի բովանդակությունը․ «․․․Գլխավոր նավթային հանձնաժողովի անդամ Սահակ Տեր-Գաբրիելյանին և Կենտրոնական ռազմատեխնիկական վարչության կոմիսար Ալեքսանդր Կվյատկովսկուն Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության Ժողովրդական կոմիսարների խորհուրդը լիզորել է միջոցներ ձեռնարկել, կազմակերպել և ղեկավարել Բաքվից, Հրոզնիից, Եկատերինոդարից, Նովոռոսիյսկից և Էմբինի շրջանից ջրային և ցամաքային տրանսպորտով նավթամթերքի տեղափոխումը համապատասխան վայրեր։ Ամեն կերպ աջակցել Տեր-Գաբրիելյանին և կազմակերպման հետ կապված ղեկավարվել նրա հրահանգներով՝ ամենահրատապ ձևով վառելիքը նշանակման վայր հասցնելու համար»։

Այս փաստաթուղթը ավելի վաղ ևս հայտնի էր պատմաբաններին։ Ապա ինչո՞ւմ է կայանում դրա սենսացիոն լինելը։ Եվ ինչո՞ւ է շահարկվում հայերի անունը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում։

Իրականում 1918թ․ ամռանը Մոսկվայում լուրջ քննարկվում էր այն հարցը, թե կկարողանան արդյոք կոմիսարները պահել իշխանությունը Բաքվում՝ հաշվի առնելով հարևան Պարսկաստան Միջագետքյան ճակատից տեղափոխված բրիտանական զորքերին։ Լոնդոնն այն ժամանակ աշխատում էր Բաքվի քաղաքական ուժերին դեզինֆորմացնելու ուղղությամբ՝ փորձելով համոզել քաղաքական հակառակորդներին՝ բոլշևիկներին՝ ռուսական էսեռներին, մենշևիկներին և “Դաշնակցական” կուսակցությունից հայերին, որ նրանք կկարողանան հեղաշրջում իրականացնել և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։
1918թ․ հունիսի 22-ին պետրոգրադյան «Вечерние огни» թերթում հայտնվեց ժամանակավոր կառավարության աշխատանքի նախկին նախարար բաքվեցի Սկոբելևի մի հարցազրույց։ Նա կիսվում էր իր տպավորություններով․ «Բաքվում եռիշխանություն է՝ Շահումյանի գլխավորած Ժողովրդական կոմիսարների խորհուրդը, հայկական և մուսուլմանական հանձնաժողովներն իրենց զինված ստորաբաժանումներով: Քաղաքը շրջափակման մեջ է: Թիֆլիսում վրացի մենշևիկների կառավարությունն է, որը կտրել է Բաքվի բոլոր կոմունիկացիաները արևմտյան ուղղությամբ։ Գյանջայում՝ Ադրբեջանի կառավարությունն է, որն իր պահանջներն է ներկայացնում Բաքվին։ Այնտեղից իրականացվում է թուրքական մուսավաթական զորքերի ռազմական հարձակումը: Երևանում դաշնակների կառավարությունն է։ Նրանք թուրքական ռազմական հրամանատարության հետ հատուկ համաձայնագիր են ստորագրել, որով հայ համայնքի համար մարդասիրական միջանցք են նախատեսում թուրքերի կողմից Բաքուն գրավելու դեպքում։ Քաղաքի սննդամթերքի և զինամթերքի մատակարարումներն իրականացվում են Աստրախանից, որտեղ գտնվում է Ստալինը։ Նա հասկացնում է, որ այդ գործողությունները կշարունակվեն միայն այն պարագայում, եթե քաղաքում շարունակվի խորհրդային իշխանությունը։ Բայց Ստալինի մոտ ևս հեշտ ժամանակներ չեն․ Բրեստի հաշտության պայմանագրի հոդվածները նախատեսում են Բաքվի նավթերի գերմանա-ռուսական համատեղ կառավարում։ Մոտակա ժամանակներում քաղաքը խոշոր իրադարձությունների հարթակ կդառնա ։ Բոլշևիկները Բաքվում չեն դիմակայի»։

Իրավիճակն ավելի վատթարացավ նաև այն ժամանակ, երբ 1918թ․ մայիսին Տրոցկու հրամանով Բաքվից նախկին Կովկասյան ճակատի ռուսական ստորաբաժանումները չեխերի դեմ կռվելու համար դուրս բերվեցին։ Բաքվի կոմունայի զինվորական կոմիսար Գերոգի Կորգանովի Մոսկվա ուղարկած հեռագրում ասվում է․ «Բաքուն պաշտպանող ազգային ստորաբաժանումները վստահելի չեն: Որպեսզի Բաքվում պահպանենք սովետական իշխանությունը, հարկավոր են միայն ռուսական զորքեր։ Նրանք կմաքրեն քաղաքը թուրքերից և կիրականացնեն մեծ ջարդեր։ Իրավիճակն այնքան անկայուն է, որ թուրքերի ցանկացած ակտիվացում Բաքվի ուղղությամբ կխախտի փխրուն հավասարակշռությունը»։

թուրքական կովկասյան բանակի Բաքու մուտքը ձեռնտու չէր ոչ միայն Ռուսաստանին, այլև Գերմանիային, որը խուսափում էր այդ քայլից՝ հասկանալով, որ Բաքվի նավթահորերը կոչնչանան ռազմական գործողությունների արդյունքում։ Հենց այդ ժամանակ էր, որ Մոսկվայում ծնվեց քարոզչական մի սցենար․ հայտարարվեց, որ եթե բոլշևիկները ստիպված լինեն լքել Բաքուն, ապա կայրեն նավթահորերը։ Մոսկվայի հետ պայմանավորված՝ գերմանացի դիվանագետները Ստամբուլում հայտնեցին, որ «բոլշևիկները կարող են նավթահորերի այրման գաղտնի պլան առաջ քաշել այն դեպքում, եթե Բաքու մտնեն թուրքերը»։ Ի դեպ, Շահումյանը Լենինին գրված 1918թ․ հունիսի 23-ի նամակում հաղորդում է, որ «եթե չկարողանանք պաշտպանվել Բաքվում, այդ դեպքում կնախաձեռնենք ձեր առաջարկը և այն կհրապարակայնացնենք»։ Դա հորինված էր, բայց դրանից ոչինչ դուրս չեկավ։

1918թ․ հուլիսի 25-ին որոշվում է օգնության համար դիմել անգլիացիներին։ 1918թ․ օգոստոսին թուրքա-մուսավաթական զորքերը սկսում են Բաքվի հեղաշրջումը։ Ժողկոմխորհը որոշում է հրաժարական տալ այն պատճառաբանությամբ, իբր թե անգլիացիներին դիմելը հակասում է Բրեստի պայմանագրի կետերին։ Բաքվի խորհուրդը ձևավորում է նոր կառավարություն։ 1918թ․ օգոստոսի 9-ին Լենինը հղում է ուղարկում Աստրախանի ռազմական խորհրդին․ «Բաքվի կարգավիճակն ինձ համար հստակ չէ։ Ո՞վ է իշխանության գլխին։ Որտե՞ղ է Շահումյանը։ Դիմե՛ք Ստալինին և գործե՛ք հանգամանքներից ելնելով։ Դուք գիտեք, որ ես Շահումյանին անվերապահորեն վստահում եմ»։ Բայց ի՞նչ կապ ունեն այստեղ հայերը և Բաքուն այրելու նրանց միֆական նախագծերը։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2411576.html

Input your search keywords and press Enter.