CONIFA-ի ֆուտբոլի առաջնություն 2018

ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի (ConIFA) 2018թ․ առաջնությունը տեղի կունենա Լոնդոնում մայիսի 31-ից հունիսի 9-ը։ ConIFA-ն միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է չճանաչված պետություններին, տարածքներին, շրջաններին, էթնիկ փոքրամասնությունների խմբերին, որոնք մեկուսացված են։ Այն FIFA-ից դուրս գործող ֆուտբոլային ֆեդերացիա է։ Նշենք, որ այս տարվա առաջնությանը մասնակցելու է 16 թիմ։
А խմբում — Բարավա, Էլան վանին, Թամիլ Էմալ, Կասկադիա,
B խմբում — Աբխազիա, Հյուսիսային Կիպրոս, Ֆելվիդեկ, Տիբեթ,
C խմբում — Պադանիա, Սզեկելի լենդ, Տուվալու, Մատաբելելենդ,
Group D — Փաջաբը, Միացյալ կորեացիները Ճապոնիայում, Արևմտյան Հայաստան և Կաբիլիա.


The events
1 — Միացյալ կորեացիները Ճապոնիայում ընդդեմ Արևմտյան Հայաստանի հինգ․, 31/05/18, 12:00 — Carshalton Athletic FC — War Memorial Sports Ground, Colston Avenue, SM5 2PW CARSHALTON — eventime
2 — Փանջաբն ընդդեմ Արևմտյան Հայաստանի — շաբ․, 02/06/18, 17:00 — Slough Town F.C. Stoke Rd, SL2 5AY SLOUGH — eventime
3 — Արևմտյան Հայաստանն ընդդեմ Կաբիլիայի — կիր․, 03/06/18, 18:00 — Enfield Town F.C.
3 Donkey Lane, EN1 3PL ENFIELD — eventime


Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։

Western Armenia Abkhazia Moments

Be tunned!! the selection of the players for the CONIFA World Cup 2018 will be annonced soon! Some moments of the last Confederation of Independent Football Associations World Cup 2016 in Abkhazia

Geplaatst door Football Federation of Western Armenia op vrijdag 4 mei 2018

Input your search keywords and press Enter.