Շուշիի ազատագրման 26-ամյակը

Հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ,

26 տարի առաջ ապրիլին պատերազմական գործողություններ սկսվեցին Ստեփանակերտում Շուշիի ազատագրման համար:

Ի սկզբանէ զինավարժությունները անցկացվել են ազատագրման բանակի կողմից, այսինքն գրոհայինների գումարտակի կողմից, որ ծնվել է Արեւմտյան Հայաստանում:
Նրանք նախապատրաստում էին կամավոր ազատամարտիկներին Շուշիի ազատագրման համար մայոր Արկադի Թադեւոսյանի ղեկավարությամբ:
Բացի Շուշիի ազատագրման պատրաստումից Արցախյան բոլոր սահմաններոը վերահսկվում էին կամավոր ազատամարտիկների կողմից, խուսափելու համար ադրբեջանական բանակի ներխուժումից:
Այս ռազմավարությունը թույլ տվեց կենտրոնանալ Շուշիի ազատագրման գործում:
Հայ ազգի համար Շուշիի ազատարումը ոչ միայն Արցախի ազատագրությունը, այլև հայ ժողովրդի ձգտումը տեսնել Արեւմտյան Հայաստանը անկախ, քանի որ Արցախի ազատագրումըիրականացվել է Արեւմտեան Հայաստանի կամավորների հետ միասին:

1918 թվականի դեկտեմբերին Զորավար Անդրանիկը Շուշիից 40 կմ էր հեռու, երբ հրաման ստացավ Բաքվից, բրիտանացի գեներալ Տոսոնի կողմից, ով առաջարկում էր վերջինիս, հրաժարվել Ղարաբաղից, քանի որ համաշխարհային պատերազմը ավարտվել էր (բայց ոչ մուստաֆա Քեմալի համար) և հայկական զորքի կողմից բոլոր գործողությունները բացասական ազդեցություն կունենան հայկական հարցի լուծման համար, որը շուտով 1919 թվականին պետք է քննարկվեր Փարիզի խաղաղության կոնֆերանսում:

Այդ իսկ պատճառով Անդրանիկը և նրա զորքերը նահանջեցին Զանգեզուր:
Քանի որ Շուշին ազատագրվեց և 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, 86 տարի առաջ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը պաշտոնապես հայտարարեց հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքների և Արեւùտեան Հայաստանի անկախության իրավունքների մասին, այսօր տոնում ենք մենք Շուշիի ազատագրման 26 ամյակը և շուտով կնշենք ողջ Արեւùտյան Հայաստանի անկախությունը:

Մարսելի խաչքարի առջև, որը միակն է ողջ Եվրոպայում, Արցախյան պատերազմի մարտիկների ազատագրման համար մենք ասումենք կեցցե Արցախը, կեցցե Արեւմտեան Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը :

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ

Input your search keywords and press Enter.