Արցախ․ ինչո՞ւ են Բաքուն և Հայաստանը միասին քայլում

Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս պնդում է, որ Արցախըհակամարտության կարգավորման գործընթացում պետք է դառնա բանակցային կողմ։ Հեղինակը մի շարք փաստարկներ է բերում ոչ հեռավոր 1990-ականներից՝ հաստատելով, որ Փաշինյանի որոշումը ճիշտ է։
«Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունը Արցախի Հանրապետությունը հակամարտության բանակցային սեղան վերադարձնելու մասին քաղաքական խառնաշփոթ է առաջացրել ոչ միայն Բաքվում, ինչը բնական է, այլև Երևանում։
Բայց սկզբում այլ բանի մասին։
Փաշինյանը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մադատի համաձայն 1992թ․ Ստեփանակերտը ճանաչվել է ոբանակցային գործընթացի րպես լիիրավ կողմ։ Նա նաև ճիշտ է այն հարցում, որ այս պահին երկխոսությունը, որն ընթանում է 1+2+3 ձևաչափով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, Հայստանի և Ադրբեջանի առաջնորդներ, ԵԱՀԿ 3 համանախագահներ Ռուսաստանի կողմից, ԱՄՆ և Ֆրանսիան, մտել է փակուղի։
Իրականացված չեն նույնիսկ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք նախատեսում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում։

Մինչև հիմա հստակ չէ՝ արդյոք Բաքվի ստորագրությունն առկա է այդ միջանկյալ փաստաթղթերի տակ, թե ոչ։ Երևանում իշխանափոխության մինչև վերջին րոպեն դիվանագիտական շրջանակներում, առանց հակամարտության բանակցային կողմերի մասնակցության, շրջանառվում էին տարաբնույթ խոսակցություններ ինչ-որ նոր գաղափարների և առաջարկների մասին, որոնց հետ իբր թե համաձայն էին ադրբեջանական և հայկական կողմերը։

Փաշինյանն այժմ առաջարկում է «հին-նոր» նախագիծ․ գործել՝ ելնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992թ․ մանդատից։ Բայց այս պարագայում էլ հարկավոր է հետևել փաստերի ճշգրտությանը։ Ինքը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, միայն 1994թ․ դեկտեմբերի 6-ին է ձևավորվել Բուդապեշտում։ Այն զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պայմանների մշակմամբ։ Հենց նույն հանդիպման ժամանակ հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ 1955թ․ մարտի 23-ին Բուդապեշտի որոշումների իրականացման համար Հունգարիայից ԵԱՀԿ գործող նախագահ Մարտոն Կրասնայը հանդես եկավ համանախագահության մանդատով: Ահա թե ինչ է ասվում այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայից 2008թ․ ապրիլի 8-ի թեզիսների մեջ (նշենք, որ այս թեզիսները երկար ժամանակ չէին հրապարակվում)։

«1994թ․ մայիսի 12-ի հրադադարին հասել ենք Ռուսաստանի միջնորդությամբ։ Մոսկվան երեք կողմերի հետ մշակեց բանակցային ձևաչափ (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան) և զինված հակամարտության դադարեցման համաձայնագրերի փաթեթ, որով ընթանում էին բանակցությունները։ Մեր միջնորդությամբ Ղարաբաղը Մինսկի խմբում ճանաչվեց բանակցային կողմ։ Համանախագահների մանդատում խոսքը գնում է հակամարտության կողմերի մասին, այլ ոչ թե պետությունների։ Հակամարտության եռակողմ ձևաչափից ելնելով՝ 1997−98թթ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առաջարկություններով»։

Բայց հետո՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղվեց։ Ինչպես գրում է Ռ․ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը․ «Հայաստանն ընդունել է երկկողմ բանակցելու Ադրբեջանի առաջարկը, որպեսզի մեղմի բանակցությունների ելքը, դրա համար էլ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ հակամարտության գործընթացից»։

Լևոն Զուրաբյանը հստակեցնում է, որ այն ժամանակ «ընդհանուր պետության տարբերակն է առաջարկվել» և «Քի-Ուեսթից հետո ընդհանրապես պաշտոնական առաջարկներ չեն հնչել՝ խախտելով նախկինում ընդունված ընթացակարգը․ առաջարկները սկսեցին հասցեագրվել միայն Բաքվին և Երևանին՝ շրջանցելով Ստեփանակերտը»։
Հարկավոր է ենթադրել, որ «ընդհանուր պետության» տակ հասկացվում է 1998թ․ նոյեմբերի 10-11-ի Միսնկի խմբի փաթեթը, որի հեղինակը համարվում է Եվգենի Պրիմակովը։ Առաջարկվող բանաձևում մասնավորապես նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական և տարածքային միավոր՝ Հանրապետության ձևաչափով Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նշվում է, որ Ղարաբաղում կունենան ադրբեջանական անձնագրեր, բայց «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով։ Կմասնակցի Ղարաբաղին վերաբերող արտաքին քաղաքական հարցերի քննակրմանը։ Եվ սահմանների հարցը պետք է քննարկեն Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը։

Բայց Բաքուն հրաժարվեց այս առաջարկից՝ հայտարարելով, որ «ընդհանուր պետությունը» նշանակում է Ստեփանակերտին փաստացի անկախություն շնորհում։ Արդյուքնում՝ Ադրբեջանը ոչինչ չշահեց, Հայաստանը կարողացավ պահպանել ստատուս-քվոն։ Սա հենց այն խնդիրն է, առանց որին հաշվի առնելու դժվար է հասկանալ Փաշինյանի հայտարարությունները, ով առաջարկում է ղարաբաղյան կարգավորման խնդիրը բերել «հին-նոր կետին»։ Եվ ի՞նչ։
Ադրբեջանի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարում է․ «1992թ․ հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում հստակեցվել է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի կարգավիճակը։ Մանդատի համաձայն, հակամարտող կողմ են համարվում Հայաստանը և Ադրբեջանը, իսկ շահագրգիռ կողմեր են Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքները։ Բայց անթույլատրելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը լինի հակամարտության կողմ և միջազգային սուբյեկտ»։

Իսկ այժմ դիտարկենք արդեն Հայաստանի պաշտոնաթող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը․ «Փաշինյանը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»։ Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Ինձ համար նաև անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը, ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանություններն` Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի: Գոնե մինչև այս պահը այդպես չի եղել: Այնուհետև, վարչապետն ասել է, որ կա նոր մոտեցում. բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող: Երևի թե վարչապետը նկատի ուներ մեկ այլ բան, որ առանց Արցախի մասնակցության վերջնական լուծման հանգել և որևէ նման լուծում իրականացնելն անհնարին է: Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե ո՞րն է այդ մոտեցման նորությունը: Դա Հայաստանի մշտական մոտեցումն է եղել, նախագահ Սարգսյանի բազմիցս արտահայտած կարծիքը: Ավելին, այն հստակորեն ստացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների լիարժեք սատարումը: Այս մոտեցումը որպես «նոր» ներկայացնելը կարող է հնարավորություն տալ այլ դերակատարներին վերանայել այս ակնհայտ ճշմարտության մասով իրենց դիրքորոշումը: Վերջապես, ինձ հասկանալի չէ Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ վարչապետի դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը միշտ սատարել է այն մոտեցմանը, որ կարգավիճակի միջազգային ճանաչումը պետք է հետևի կարգավորման գործընթացին, և հենվի կարգավորման տառի և ոգու վրա: Իհարկե, մենք միշտ ողջունել ենք ճանաչման հայտարարությունները, բանաձևերը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի դրսևորում, բայց ինքներս երբեք դրանք չենք նախաձեռնել: Նման մոտեցումը կարող է խոչընդոտել բանակցություններին»:

Սարգսյանի խոսքով՝ վարչապետի արված հայտարարությունների մեջ «կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ»:

Եվ ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն ունի լուրջ փակ մաս, եթե հաշվի առնենք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև եղած հնարավոր բանակցային պայմանավորվածությունների հնարավորությունը։ Մենք ենթադրում ենք, որ Հայաստանի նոր վարչապետի հայտարարությունը տեղին և բեկումնային որոշում է։

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2414345.html

Հիշեցնենք, որ Սևրի հաշտության Դաշնագիրի 92-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, նախ և առաջ, պահանջում է Արևմտյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների կարգավորում, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց Արևմտյան Հայաստանի անմիջական մասնակցության։

Input your search keywords and press Enter.