Նախագահ Արմենակ Աբրահամեանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Արմտյան Հայաստանի Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:

Այսուհետ պետք է արվի հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»:

Input your search keywords and press Enter.