ԱՄՆ ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ գործողությունը Սիրիայում

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և նրա թուրք գործընկեր Նուրեթին Ջանիքլին քննարկել են համատեղ գործողությունը Սիրիայում ու պայմանավորվել ամրապնդել ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը:

Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը պայմանավորվել են նաև շարունակել ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական համագործակցության ամրապնդումը:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն ու Թուրքիան հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

Input your search keywords and press Enter.