Արաբական երկրները խնդրում են ՄԱԿ-ում քննարկել պաղեստինցիների պաշտպանության բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը արաբական երկրներից Պաղեստինի վերաբերյալ արտակարգ հատուկ նիստ գումարելու և բանաձևը քննարկելու խնդրանք է ստացել, որը մայիսի վերջին Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ին առընթեր պաղեստինցի դիտորդ Ռիադ Մանսուրը։

Դիվանագետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահին նամակներ են հանձնվել Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից, որոնցում խնդրում են վերականգնել արտակարգ հատուկ նստաշրջանը։

Մանսուրը նաև նշել է, որ առաջիկա հանդիպմանը կքննարկվի բանաձևի նախագիծը, որի բովանդակությունը կրկնում է ԱՄՆ-ի կողմից արգելափակված տեքստի դրույթները։

Input your search keywords and press Enter.