Լոնդոնում ավարտվել է CONIFA-ի՝ ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Լոնդոնում հունիսի 9-ին ավարտվել է ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի (CONIFA) 2018թ․ առաջնությունը։
Հունիսի 9-ին կայացած եզրափակիչ խաղում մրցաշարի չեմպիոն է դարձել Կարպատալիայի թիմը՝ հաղթանակ տանելով Հյուսիասյին Կիպրոսի հավաքականի նկատմամբ:

ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցում էր նաև Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը մրցաշարում զբաղեցերեց 7-րդ տեղը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Կասկադիա-Արևմտյան Հայաստան խաղն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ Կասկադիայի, իսկ հունիսի 9-ի՝ Արևմտյան Հայաստան-Բարավա խաղն ավարտել է 7։0 հաշվով՝ հօգուտ Արևմտյան Հայաստանի հավաքականի։

CONIFA-ն միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետություններին, տարածքներին, շրջաններին, էթնիկ փոքրամասնությունների խմբերին, որոնք մեկուսացված են։ Այն FIFA-ից դուրս գործող ֆուտբոլային ֆեդերացիա է։ Նշենք, որ այս տարվա առաջնությանը մասնակցել է 16 թիմ։

Input your search keywords and press Enter.