Սիրայի քրդերը համաձայնվել են քննարկել Դամասկոսի՝ բանակցությունների գնալու առաջարկը

ԿԻԼԻԿԻԱ- «Սիրիայի Դեմոկրատական ուժեր» խմբավորման քաղաքական թևը ընդունել է Դամասկոսի հետ բանակցելու առաջարկը։

Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը մայիսի 31-ին երկխոսության կոչ է արել քրդական ուժերին, ովքեր վերահսկողության տակ են պահում երկրի հյուսիսսյին շրջանները։ Ասադը նշել է, որ «եթե այս բանակցությունները արդյունք չտան, մենք այս տարածքները ուժով կազատագրենք»։

«Սիրիայի Դեմոկրատական ուժեր» խմբավորման քաղաքական թևը համաձայնվել է քննարկել Սիրիայի նախագահի առաջարկը։
«Ցանկանում ենք շեշտել, որ առանց Սիրիայում հակամարտող բոլոր կողմերի մասնակցության ու Սիրիայի բոլոր ժողովուրդների իրավունքները հավասարապես ներկայացնող սահմանադրության ձևավորման՝ սիրիական հիմնախնդրի լուծումը, ըստ մեզ, հնարավոր չէ», — նշված է քրդական ուժերի տարածած հայտարարության մեջ։

Տարածված հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սիրիայում արյունահեղությանը վերջ տալու ու խաղաղության ապահովման համար իրենք դրական են արձագանքել երկխոսության գնալու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի առաջարկին։

«Ցանկանում ենք շեշտել, որ առանց Սիրիայում հակամարտող բոլոր կողմերի մասնակցության ու Սիրիայի բոլոր ժողովուրդների իրավունքները հավասարապես ներկայացնող սահմանադրության ձևավորման՝ սիրիական հիմնախնդրի լուծումը, ըստ մեզ, հնարավոր չէ», — նշված է հայտարարության մեջ:

Input your search keywords and press Enter.