Պեսկովը հայտարարել է Պուտինի և Փաշինյանի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ ղեկավարը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջինիս՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանն այցելելու ժամանակ:

«Այո, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա: Ինչպես հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Փաշինյանը մասնակցելու է ԱԱ-2018-ի բացման արարողությանը, որը կայանալու է հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

Աղբյուրը՝ РИА Новости

Input your search keywords and press Enter.