Պուտինն արդյունավետ է գնահատել Սիրիայի հարցում Իրանի հետ համագործակցությունը

Ռուսաստանն ու Իրանը բարեհաջող համագործակցում են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք բարեհաջող համագործակցում ենք սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Եվ այստեղ մենք քննարկելու բան ունենք, որովհետև կան կոնկրետ արդյունքներ»,- ասել է Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ։

«Ես ուրախ եմ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում միջազգային հանդիպմանը ձեզ հետ աշխատելու հնարավորության համար»,- ասել է Պուտինը։

ՇՀԿ գագաթնաժողովն անցկացվում է Ցինդաո քաղաքում, հունիսի 9-10-ը։

Input your search keywords and press Enter.