ԱՄՆ-ն պատրաստ է անցնել սիրիական Մանբիջի վերաբերյալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագրի իրագործմանը․ Պենտագոն

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ պատրաստ են կյանքի կոչել սիրիական Մանբիջի վերաբերյալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագիրը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Մեթիսը նշել է, որ իրենք պատրաստ են անցնել ծրագրի իրագործմանը, և դա պետք է սկսվի Մանբիջում թուրքական և ամերիկյան ուժերի դիրքերի ու գործողությունների մասին միմյանց տեղյակ պահելուց։

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ հարցի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը ծրագրի մանրակրկիտ քննարկման համար քննարկում կունենա Գերմանիայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։

Input your search keywords and press Enter.