Հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը

Հրապարակվել է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը։

«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը, մարդասիրական նորմերից ելնելով, թույլատրել էր։

Input your search keywords and press Enter.