Իտալացի զինվորները կաջակցեն Սիրիայի քրդական ուժերին

Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, այնպես էլ Իտալիան, իր զինված ուժերի որոշ ստորաբաժանումներին ուղարկել է Սիրիայի Դեր Զոր նահանգ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի քրդական ուժերին: Վերջիններս պայքարում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ։

Փոքրաթիվ քանակով իտալացի զինվորները տեղակայվել են Դեր Զորի ամերիկյան ռազմաբազայում։ Նրանք ուղիղ բախումների մեջ չեն մտնելու ԻՊ-ի զինյալների հետ։

Արեւմտյան Հայաստանի կառավարությունը հիշեցնում է, որ Սիրիայի տարածք ներխուժող պետություններն առանց Սիրիայի իշխանությունների պաշտոնական թույլտվության իրավունք չունեն գտնվել այդ երկրի տարածքում, քանի որ խախտում են միջազգային իրավունքը:

Input your search keywords and press Enter.