Ախալքալաքում շրջանավարտների 37% -ը ավարտական քննությունները չի հաղթահարել

ԿԱՐԻՆ — Ախալքալաքի շրջանում այս տարի կա 509 շրջանավարտ, որոնցից 187-ը չեն կարողացել հանձնել քննությունները: Հաղորդում է Jnews-ը։

Ընդհանուր առմամբ ավարտական քննություններին մասնակցել է 802 շրջանավարտ, այդ թվում նաև անցած տարիներին քննությունները չհանձնածները: Բայց նրանցից 384-ին չի հաջողվել քննությունը հանձնել:

Ռեսուրս կենտրոնի տեղեկատվության համաձայն, Ախալքալաքի շրջանում այս տարի ամենից շատ մաթեմատիկա առարկայից են ստացել անբավարար գնահատական: Չնայած նման արդյունքներին՝ Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը համարում է, որ քննությունների այս տարվա ընդհանուր արդյունքներն ավելի լավ են նախորդ տարվա համեմատ:

Շրջանավարտներից մեկը պատմել է, որ չի կարողացել հանձնել երեք առարկաներից՝ վրացերեն, մաթեմատիկա և քիմիա, որևէ մեկը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ դպրոցում լավ չի սովորել:

Քննությունների ընթացքում դիտորդների խստության մասին խոսում են ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները:

 

Input your search keywords and press Enter.