ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտեց Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև Է ընդունել, որը դատապարտում Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։

Փաստաթղթին հավանություն Է տվել 120 պետություն, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան և Թուրքիան, դեմ Է հանդես եկել 8 պետություն, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Նաուրուն, Տոգոն, Միկրոնեզիան և Սողոմոնյան կղզիները, ևս 45 երկիր ձեռնպահ Է մնացել, նրանց թվում են՝ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը:

Արաբական պետությունների կողմից պատրաստված բանաձևի նախագիծը «ափսոսանք Է հայտնում պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմը և Գազայի հատվածը, Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի կողմից ուժի չափազանց, անհամաչափ ու համատարած կիրառման համար»:
Փաստաթուղթը Իսրայելից պահանջում Է «ձեռնպահ մնալ նման գործողություններից և կատարել օրինական պարտավորությունները»:

Նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ Է անում «օպերատիվ գործողություններ ձեռնարկել անհապաղ, կայուն եւ լիովին իրագործվող հրադադարի ապահովման համար», ինչպես նաև «կոչ Է անում քննարկել պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Գազայի հատվածը, Պաղեստինի քաղաքացիական բնակչության անվտանգության ու պաշտպանության ապահովման միջոցառումներ»։

Աղբյուրը՝ https://www.reuters.com/article/us-israel-palestinians-un/united-nations-condemns-excessive-israeli-force-against-palestinians-idUSKBN1J935B

Input your search keywords and press Enter.