Սփյուռքի նախարարությունն սկսում է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտագրումը

Սփյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը գրել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել են նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը»,- գրառման մեջ նշում է նախարարը:

Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել կից հայտը:

Input your search keywords and press Enter.