Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը պատմական համաձայնագիր են կնքել

ԿԱՐԻՆ- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը սինգապուրյան հանդիպումից հետո պատմական համաձայնագիր են ստորագրել։

Կորեական պատերզմից 66 տարի անց տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպումը։ Երկու երկրների միջև կնքված պայմանգրով կողմերը համաձայնվել են առկա խնդիրները լուծել բանակցային ճանապարհով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո նշել է, որ «բավականին մեծ առաջընթաց է ձեռք բերվել։ Հանդիպումները մեր սպասածից էլ ավելի լավ անցան։»։ Կիմ Չենը, իր հերթին նշել է,- «Հավատում եմ, որ այս ամենը խախաղության համար շատ լավ մեկնարկ կհանդիսանա»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիմ Չենը համաձայնվել է զերծ մնալ միջուկային զենքի օգտագուծումից Դոնալդ Թրամփը նշել է,- «տարածաշրջանի ապամիջուկայնացման գործընթացը շատ արագ տեղի կունեն»։ Թրամփը նաև հավելել է, որ Կիմ Չենին հրավիրել է Սպիտակ տուն։ Երկու ղեկավարները ստորագրել են հռչակագիր, ըստ որի՝ Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ: Ներկայացնում ենք համաձայնագրի 4 կետերը․

  • Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվում են նոր հարաբերություններ հաստատել` հանուն խաղաղության ու ազգերի բարգավաճման:
  • Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան միացյալ ուժերով ապահովելու են Կորեական թերակղզու ամուր և կայուն խաղաղությունը:
  • Վերահաստատվում է 2018թ ապրիլի 27-ին կնքած Փհանմունջոմյան հռչակագիրը, որով Հյուսիսային Կորեան պարտավորվել է լիակատար ապամիջուկացնել Կորեական թերակղզին:
  • Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվել են փոխանակել ռազմագերիների աճյունները: 
Input your search keywords and press Enter.