Մուշում ջրհեղեղի հետևանքով երկու երեխա է մահացել

ԿԱՐԻՆ — Մուշ նահանգի Քորքութ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից երկու մարդ է մահացել, հաղորդում է թուրքական DHA գործակալությունը։

Նշվում է, որ երկու զոհերն էլ՝ Ֆերհաթ Յայմանն ու Օսման Յեները, անչափահասներ են՝ 17 և 15 տարեկան։ Ջրհեղեղի հոսանքը երեխաներին քշել է Մուշի Մոլլաբա գյուղում, ավելի ուշ նրանց անշնչացած մարմինները գտնվել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից։

Ջրհեղեղի հետևանքով Մուշում նյութական մեծ վնասներ են կրել բազմաթիվ խանութներ, բնակելի տներ ու պահեստներ, կաթվածահար է եղել երթևեկությունը։

Հայտնի է, որ ջրհեղեղի պատճառով գրեթե չի գործում Մուշից Աղրը տանող ճանապարհը, որտեղ մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել։

Input your search keywords and press Enter.