Նախագահ Արմենակ Աբրահամեանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան առնչությամբ

Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Խոր ցավով տեղեկացանք անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:

Նա եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը և արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»:

Input your search keywords and press Enter.