Մեկնարկել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական շաբաթը

Հունիսի 21-ին մեկնարկել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնակական միջոցառումների շարքը, որը շարունակվելու է մինչև հունիսի 28-ը:
Այս մասին տեղեկացրին Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթից:

Տոնական շաբաթվա վերջինը օրը՝ հունիսի 28-ին Մարտակերտում կկազմակերպվի զինվորական քայլերթ, որին կհաջորդի ծաղկեպսակադրություն՝ արցախյան գոյամարտում նահատակված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Կազմակերպվող միջոցառումների շրջանակում նույն օրը շրջկենտրոնի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կկայանա հանդիսավոր ժողով՝ նվիրված Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձին, որին կհաջորդեն տոնական համերգներ:

Input your search keywords and press Enter.