Կ․ Պոլսում հեռացնում են սիրիացի ներգաղթյալների խանութների արաբերեն պաստառներն ու ստիպում թուրքերեն պաստառներ օգտագործել

Ստամբուլում սիրիացի ներգաղթյալների խանութների վրայից սկսել են ապամոնտաժվել արաբատառ գրությունները, տեղական իշխանությունները պարտադրում են սիրիացիներին թուրքալեզու պաստառներ օգտագործել, գրում է gazeteduvar.com.tr կայքը։

Նշվում է, որ Ստամբուլի Էսենյուրթ շրջանում, որտեղ սիրիացի ներգաղթյալները բավականին մեծ թիվ են կազմում, քաղաքապետարանի աշխատողներն արդեն սկսել են հեռացնել խանութների արաբերեն պաստառները։ Քաղաքապետերանի նոր որոշմամբ՝ ցանկացած պաստառի վրա թուրքերեն բառերի քանակը չպետք է 75 տոկոսից պակաս լինի։

Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 3.426.786 ներգաղթյալ։

Հայտնի է, որ ավելի քան 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում միայն սիրիացի ներգաղթյալների թիվն անցնում է կես մլն-ը․ այստեղ հաշվվել է 538.000 սիրիացի ներգաղթյալ։

Input your search keywords and press Enter.