Աֆրինցիներին թուրքական անձնագրեր են բաժանել

Թուրքիայի զինուժի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառ դարձավ, որպեսզի աֆրինցիները իրենց հողերում փախստականի կարգավիճակ ստանան։ Այս մասին հայտնում է «gazetekarinca.com» լրատվական կայքը։

Թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինի գրավումից հետո շրջանում ժողովդրագրական պատկերի փոփխմանն ուղղված քայլեր է կատարվել, որի մասին հիշատակվում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի զեկույցներում։

Աֆրինում արդեն թրքցվել են քրդական և արաբական տեղանունները, բռանգրավվել է աֆրինցիների գույքերը։ Այս ամենը պատճառ դարձավ, որ աֆրինցիները դառնան փախստական։ Նրանց հիմա թուրքերենով անձնագրեր են բաժանել։

Անձնագրերը բաժանվել են ինչպես Աֆրինում, այնպես էլ բոլոր գյուղերում։

Աֆրինցիներից մեկը նշում է, որ արդեն օտար են իրեց հողի մեջ։

«Հիմա էլ անձնագիր են հանել՝ թուրքերենով և արաբերենով։ Մեր հեղերում օտարացվում ենք։ Նմանատիպ շատ բաներ են անում»,- նշում էնա։

Input your search keywords and press Enter.