Թուրքիայում 14 տարվա մեջ ամենառեկորդային գնաճն է արձանագրվել

Համաձայն Թուրքիայի Վիճակագրական Ինստիտուտի տվյալների՝ հունիս ամսվա ընթացքում Թուրքիայում գնաճը կազմել է 2․61 %, իսկ տարվա ընթացքում ՝ 15․39 %։ Այսպիսով, 2003թ․ հետո այս տարվա գնաճը համարվում է ամենաբարձր ցուցանիշը։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի Վիճակագրական Ինստիտուտը, հունիս ամսվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է 2,61% գնաճ։

Սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գները ավելացել են 18․89 %, տարբեր ապրանքներն ու ծառայությունների գները՝ 16․79%, իսկ հյուրանոցային ծառայությունների գները՝ 13․30 %։

Արդյունաբերության ոլորտում նույնպես հսկայական գնաճ է արձանագրվել։ Մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում գնաճը կազմել է 2․44 %, էլեկտրաէներգիայի և գազի գնաճը՝ 1․97 %, իսկ ջրային ոլորտում աձանագրվել է 1․20% գնաճ։

Input your search keywords and press Enter.