Ինչպես հայերը միջնադարում գիտեին այն, ինչը մարդկությանը հայտնի դարձավ միայն 100 տարի անց

«Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում ցուցադրվեց վավերագրական «Երբ երկրի վրա իշխում էին աստվածները․ Գաղտնիքի հետքերով» ֆիլմը, որը պատմում է հայ գիտնականների եզակի բացահայտումների մասին։

Ֆիլմը սկսվում է 1939թ․ Էջմիածնի թաքստոցից հայտնաբերված Մարսի քարտեզից։ Եզակի քարտեզը հանդիսանում էր հնագույն բնօրինակի կրկնօրինակը և արվել էր Ալեքսանդրիայում Մեսրոպ Մաշտոցի աշակերտների կողմից։
Ֆիլմում նշվում է, որ քարտեզը, որը կորել էր Էջմիածնից Մատենադարան տեղափոխելու ճանապարհին, որտեղ պահվում են նաև 7-րդ դարի մեծ գիտնական, մաթեմատիկոս, աշխարհագրագետ և աստղագետ Անանիա Շիրակացու գործերը, կարող է վկայել այն մասին, որ նա տիրապետում էր այնպիսի գիտելիքների, որոնք մարդկությունը հայտնի են դարձել շատ ավելի ուշ։

«Նախքան աստղադիտակի ստեղծումը, Շիրակացին պնդում էր, որ Ծիր Կաթինը աստղային կուտակում է։ Շիրակացին գրում է, որ Լուսինը արտացոլում է Արեգակի լույսը։ Հատկանշական է, որ Շիրակացին կազմել է 19-րդ լուսնային ցիկլի խավարումների ցանկը»։

Հետազոտողներն ընդգծում են, որ Շիրակացին աշխարհում առաջին թվաբանության գրքի հեղինակն է, իսկ նրա “Աշխարհացույց”-ում դեռևս 7-րդ դարում՝ մինչև Կոլումբոսը, ասվում է, որ երկիր մոլորակի մյուս կողմում մարդիկ են ապրում։
Նշենք, որ «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքով ցուցադրվել են նաև երկու այլ ֆիլմեր՝ նվիրված Հայաստնի կրոնական հուշարձաններին։

Աղբյուրը՝ rusarminfo.ru

Input your search keywords and press Enter.