Կարսում հայկական եկեղեցին վերստին ենթարկվել է գանձագողերի հարձակմանը

Կարսում գանձագողերը այնպես են փորել հայկական պատմական եկեղեցու պատերը, որ չքանդված տեղ չի մնացել: Այդ մասին հաղորդում է Habertürk-ը:

Թեև թուրքական լրատվամիջոցը չի նշում եկեղեցու անունը, սակայն խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Կարմիր վանքին կամ Դպրևանքին:

Աղբյուրի փոխանցմամբ` Կարս քաղաքից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող Մեզրա գյուղի եկեղեցին ավերվել է գանձ որոնողների վայրագ գործողությունների արդյունքում: Նշվում է, որ եկեղեցու պատերը քանդված են, իսկ ներսի հատվածը և շուրջը բազմաթիվ փոսեր են փորված:

Գանձախույզերի կողմից ավերված եկեղեցին անհետանացման վտանգի տակ է:

Input your search keywords and press Enter.