Հայերը սկսել են թուղթ պատրաստել չինացիներից ու արաբներից հետո

Թուղթն առաջին անգամ պատրաստվել է Չինաստանում և Մերձավոր Արևելք ու Եվրոպա թափանցել Մետաքսի ճանապարհով, որը Հին աշխարհում և միջնադարում իրար էր կապում Հեռավոր Ասիան Միջերկրական ծովի երկրների հետ։ Ի սկզբանե օգտագործվում էր չինական մետաքսը արտահանելու համար, այդ պատճառով էլ ստացել էր «Մետաքսի ճանապարհ» անունը։

754 թվականին արաբական խալիֆայությունը չինական կայսրության դեմ պատերազմ է մղում և հաղթում։ Չինացի գերիների մեջ լինում է նաև թղթի պատրաստման մասնագետ, և նրան պարտադրում են հայտնել թղթի պատրաստման գաղտնիքը։ Հետագայում արաբները սկսում են թուղթ պատրաստել։ 8-րդ դարի վերջին Բաղդադում արդեն մեծ քանակությամբ թուղթ են պատրաստում։

Դրանից հետո թուղթն աստիճանաբար տարածվում է արաբական խալիֆայության մեջ մտնող երկրներում, որոնց մեջ էր նաև Հայաստանը։

Արդեն 10-րդ դարում թուղթը լայնորեն տարածված էր Հայաստանում, և այդ մասին մեզ հասած ամենահին գրությունը թվագրվում է 981 թվականով։ Սակայն դրան արժեքավոր դարձնողը ոչ միայն այն հանգամանք է, որ թղթի վրա հասած առաջին ձեռագիրն է, այլ այն, որ ստացվել է Հայաստանում։

Այն ժամանակ թղթին «աղքատ քարտեզ» անունն էին տալիս, սակայն դեռ շատ երկար ժամանակ մագաղաթը ևս գործածական էր։ Գրեթե մինչև 19-րդ դար թուղթն ու մագաղաթը զուգահեռ էին օգտագործվում, բայց արդեն ակնհայտ էր դառնում, որ թուղթը գործածությունից վերջնականապես դուրս կմղի մագաղաթը։

Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/video/20180707/13088237/armenia-hayer-tuxt.html

Input your search keywords and press Enter.