Վանի Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո կարող է կրկին պատարագ մատուցվել

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո կրկին պատարագ կմատուցվի, գրում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօսը» պարբերականը՝ մանրամասնելով, որ դա կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 9-ին։

Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն հայտնել է, որ Սուրբ Խաչում կրկին պատարագ կազմակերպելու հարցի շուրջ արդեն քննարկումներ են ունեցել Ստամբուլի հայ համայնքի հետ։ Այժմ բանակցություններ են վարում նաև համապատասխան նախարարությունների հետ։

Պոլսո Հայոց պատրիարքարանից էլ հայտնել են, որ իրենք այժմ արդեն պատրաստություններ են տեսնում պատարագի կազմակերպման հարցով:
Պատրիարքարանը կայանալիք պատարագի հետ կապված պաշտոնական հաղորդագրություն ու մասնակցության կոչ կհրապարակիմյուս շաբաթ։

Input your search keywords and press Enter.