Ցեղասպանությունից հետո Դերսիմում շարունակեցին ապրել մոտ 2000 տեղացի հայեր

Բելգիայում բնակվող հայ ուսումնասիրող Հովսեփ Հայրենին հարցազրույց է տվել թուրքական artigercek.com կայքին՝ անդրադառնալով Դերսիմի 1938 թվականի կոտորածին, որի ժամանակ զոհ գնացին նաև բազմաթիվ ծպտյալ հայեր։

Ըստ Հայրենիի՝ Դերսիմի ալևիները ցեղասպանության տարիներին հայտնվել են թուրքերի թիրախում:

«Մինչ 1915 թվականը Դերսիմի նահանգում ապրում էր մոտ 20 000 հայ։ Նրանց մեծ մասը ոչնչացվեց, մի փոքր մասը մնաց։ Այդ ընթացքում այլ տարածքներից լեռնային Դերսիմում ապաստանած հայեր եղան եկող, որոնք ռուսների՝ 1916-ին Երզնկա հասնելուց հետո միացան նրանց ու դուրս եկան։ Այստեղ շարունակեցին ապրել մոտ 2000 տեղացի հայեր։ Նրանց մի մասը պահպանեց հայկական ինքնությունը, մի մասն էլ ժամանակի հետ ալևիացավ։ 1938-ին պետությունը նրանց էլ թիրախավորեց։ Նույնիսկ կոտորածի ժամանակ առանձին խմբերով է առանձնացրել ու կոտորել նրանց», — նշում է Հայրենին:

Input your search keywords and press Enter.