ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը բանաձև ընդունեց Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնևում կայացած նստաշրջանում ընդունել Է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձևը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաեւ Կուբայի, Չինաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը:

Փաստաթղթի՝ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն ստացել ձայների մեծամասնություն:
Բանաձևում, մասնավորապես, ասված Է, որ «Սիրիայի կառավարության կողմից կռվում են ահաբեկիչներ»: Բանաձևով դատապարտվում Է մարդու իրավունքների խախտումները, որոնք կատարում են բոլոր կողմերը:

Ասվում Է նաև «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի շարունակվող կիրառման» և նրանց կողմից «քաղաքացիական բնակչության սովահարության և պաշարման» դատապարտման մասին:

Input your search keywords and press Enter.