Նախիջևանում հակառակորդի ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկել. Դավիթ Տոնոյան

Հուլիսի 6-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր այցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։

«Հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում»,-ասել է նա հանդիպման ժամանակ։

ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին և թիկունքային ապահովման խնդիրներին, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Input your search keywords and press Enter.