Էրդողանը և իր «ռուսական թիկունքը»

Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին ԱՄՆ-ի և Եվրամիության ագրեսիվ արձագանքի ֆոնին՝ նշելով, որ Թուրքիան օգտագործում է բոլոր լծակները վերջիններիս ճնշելու և իրեն հարմար զիջումներ և խաղաքարտեր ստանալու համար։

«Բրյուսելում հուլիսի 11-12-ին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի մշտական ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ը, հայտարարեց, որ «Ռուսաստանը փորձում է հեղաշրջել Թուրքիային», ինչպես նաև «մեր շատ այլ դաշնակիցների» և «ապակայունացնել համաշխարհային պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական դաշնիքը՝ ՆԱՏՕ-ն»։

Սա ամերիկացիների արձագանքն էր Մոսկվա-Անկարա ընդլյանվող ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ Վաշինգտոնը չկարողացավ արգելափակել Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը։ ԱՄՆ մի անգամ չէ, որ կոչ է արել Թուրքիային փոխել իր որոշումը, ինչպես նաև սպառնացել է, որ համակարգերի գնումից հետո կարող է ընկնել ԱՄՆ-ի հակառակորդներից զենք գնելու պատժամիջոցների տակ։ Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը գոհացուցիչ չէր։ Նա նշեց, որ երկիրը չի հրաժարվի Ռուսաստանի հետ կնքած գործարքից՝ հավելելով, որ «Թուրքիան ինքն է որոշելու իր ճակատիգիրը»։

Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ սպառնաց, որ կհրաժարվի Անկարային մատակարարել F-35 կործանիչները, վերջինս պատասխանեց, որ պատրաստ է փոխարենը ձեռք բերել ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-57 կործանիչները։

Արևմտյան լրատվամիջոցները լցվեցին նյութերով, որոնցում շեշտվում էր, որ «Թուրքիան կդառնա Ռուսաստանի տրոյական ձին ՆԱՏՕ-ում», որ նրան պետք է դիտարկել ոչ թե որպես գործընկեր, այլ միայն դաշնակից, որի գործողություններին հարկավոր է վերաբերվել կասկածանքով և ապագայում անգամ դիտարկել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցը։ Իհարկե, սա Անկարայի վրա ճնշում է, որը չի պատրաստվում և պատրաստ չէ դուրս գալ դաշինքից։

Այլ հարց է, որ Թուրքիայի հարաբերությունները Մոսկվայի հետ, իրոք, ՆԱՏՕ-ի հետ ծնում են կրիտիկական պահեր, քանի որ թիկունքում ունենալով Ռուսաստանին՝ Թուրքիան երկխոսություններ է վարում դաշինքի գործընկերների հետ այլ տոնայնությամբ, բոլորովին այլ վճռական ոճով։ Միգուցե, պետք է ընդունել, որ Արևմուտքը պարտվեց կամ պարտվում է Անկարային։

Խնդիրն այն է, որ Թուրքիայում տեղի ունեցած վերջին ընտրապայքարը Էրդողանի կողմից շաղախված էր հակաարևմտյան հռետորաբանությամբ։ Թուրք և ռուս փորձագետների կարծիքով՝ Էրդողանն իր արտաքին քաղաքականությունն այնպես առաջ տանի, որի հորիզոնում կնշմարվի «ռուսական թիկունքը», ինչը հնարավորություն կտա նրան հավասարակշռելու մի կողմից ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերությունը, մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Փորձագետները նշում են, որ Թուրքիան այսօր փոխվել է, և այլևս այնպիսին չէ, որ ցանկանում են տեսնել Վաշինգտոնը և Բրյուսելը։

Ամերիկյան National Review պարբերականը մի հիպոթեզ է առաջ քաշում, ըստ որի՝ «Էրդողանը և Պուտինը միասին խաղում են Արևմուտքի դեմ, բայց տարբեր պատճառներով և տարբեր նպատակներով․․․ ԱՄՆ-ի խնդիրն այն չէ, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, այլ այն, որ վերջինս շարունակում է մնալ այդ կառույցում։ Չէ՞ որ ՆԱՏՕ-ում որոշումներ կայացվում են կոնսենսուսի հիմունքներով, և Թուրքիայն կարող է կաթվածահար անել այդ գործընթացը»։

Էրդողանի ռազմավարությունն ուղղված է այնպես, որ լծակներ ունենա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա՝ նրանցից ստանալով անհրաժեշտ զիջումներ, հատկապես Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, տարվող քաղաքականության հարցում»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2444937.html

Input your search keywords and press Enter.