Կապադովկիայի (Գամիրքի) ստորգետնյա քարանձավային քաղաքները կբացվեն զբոսաշրջիկների համար

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջիկների համար բացել Քըրշեհիրի 12 ստորգետնյա քաղաքները, որը համարվում է Կապադովկիայի (Գամիրքի) արևմտյան դարպասը:

Ստորգետնյա վանքերով, դարպասներով, խմելու ջրի ջրհորներով, ախոռներով եւ օդափոխման համակարգերով այս քաղաքները կառուցել են հռոմեական իշխանությունների հետապնդումներից փրկություն որոնող առաջին քրիստոնյաները:
Դրանք ոչ միայն ժամանակավոր հավաքատեղիներ են եղել, այլեւ մշտական բնակավայրեր: Ամենամեծ բնակավայրը՝ Դերինկույուն, մինչեւ 20 հազար մարդու է տեղավորել՝ անասուններով եւ պաշարով:

Չնայած հարուստ պատմությանն ու հայտնի հանգստավայրերին՝ Քըրշեհիրն այնքան էլ մեծ ճանաչում չի վայելում, այդ պատճառով թուրքական իշխանությունները հույս ունեն, որ ստորգետնյա քաղաքները կգրավեն արտասահմանցի զբոսաշրջիկներին:

Input your search keywords and press Enter.