Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը

Սիրիական բանակը հուլիսի 9-ին Լաթաքիայի հյուսիսում հետ է մղել ահաբեկչական խմբավորման գրոհը։

«Զինված խմբավորումը հարձակում էր գործել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ատտերա բնակավայրում»,- հայտնել է աղբյուրը։

Նաև տեղեկացրել է, որ բանակը սպասում էր այդ հարձակմանը և պատրաստ էր հակահարվածի։

Աղբյուրը հավելել է, որ հարձակումը հետ է մղվել, բայց մարտը շարունակվում է, գրոհայիններն ունեն զոհեր։

Input your search keywords and press Enter.