Հալեպում վերականգնվել է գրեթե 12 հազար ձեռնարկության գործունեությունը

Սիրիական Հալեպ քաղաքում մարտական գործողություներից հետո մոտ 11,900 ձեռնարկություններ վերականգնել են իրենց գործունեությունը։

Այս տարվա ընթացքում սկսել են աշխատել ավելի քան երկու հազար արտադրամասեր։ Հալեպի արդյունաբերության վարչության պետ Մաան Յազբախը նշում է, որ արդյունաբերական ենթակառուցվածքների վերականգնումը հանդիսանում է շրջանում տնտեսական կյանքի վերականգնման մի մասը։

Հաղորդվում է, որ արտադրության վերաակտիվացման համար Սիրիայի կառավարությունը ձեռնարկատերերին առաջարկում է տարաբնույթ արտոնություններ։

Քաղաքում տնտեսական կյանքի ակտիվացմանը զուգահեռ վերականգնվել է նաև Ալ-Արկուբ արդյունաբերական կենտրոնի գործունեությունը, որտեղ նախքան պատերազմն աշխատում էր ավելի քան 2300 ձեռնարկատեր, բայց հետո նրանց թիվը նվազեց՝ հասնելով 1200-ի։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/economy/2446296.html

Input your search keywords and press Enter.