Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերի ժամանակ պետք է քննվեն իրական մեղավորները

Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական լսումներից առաջ հավավքել էին Հրանտ Դինքը ընկերները՝ արտահայտելու իրենց աջակցությունն ու բողոքը, հայտնում է pirha.net լրատվական գործակալությունը։

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 75-րդ դատական նիստից առաջ՝ Դինքի ընկերները հերթական անգամ հավաքվել էին դատարանի շենքի դիմաց։ Նրանք դժգոհություն են հայտնել, որ դատական նիստերի ընթացքում Դինքի սպանության բացահայտման գործով որևէ մեկի կողմի այլոց հասցեին հնչեցված մեղադրանքները հաշվի չեն առնվել, և այդ անձանցից որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության:

«Թուրքիայում քաղաքական գործերը ուղեկցվում էեն անպատժելիությամբ, Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերին իրական մեղավորները չեն քննվում»։

Input your search keywords and press Enter.