ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ստեղծում է անվտանգության շերտ, որը չեն կարող ճեղքել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան. Ստանիսլավ Տարասով

Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բավական հետաքրքիր էր այն իմաստով, որ դրան մասնակցում էին Հավային Կովկասի պետությունները, այդ թվում՝ Հայաստանը:

«Չնայած, որ այն ՀԱՊԿ անդամ է, բայց մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Ինչը ունիկալ է: Վրաստանը ամեն ինչ անում է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնա, Ադրբեջանը վարում է արևմտյան քաղաքականություն, իսկ Հայաստա՞նը, ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում: Այս տեսանկյունից կարծում եմ, որ հայ դիվանագիտությունը բավական հաջող արդյունքներ գրանցեց: Առաջին հերթին Փաշինյանն իրեն աշխարհին ցույց տվեց, երկրորդ հերթին էլ նա օգտագործեց ՆԱՏՕ-ի հարթակը իր գաղափարներն ու տեսլականը ներկայացնելու համար՝ վերահաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր քաղաքականություն։

Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը համագործակցի Արևմուտքի հետ, ՆԱՏՕ-ի հետ, մենք հաշվի ենք առնում, որ Հայաստանն ունի սպեցիֆիկ խնդիրներ: Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ուժային ֆոն է ստեղծում: Հայաստանի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, և ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ որոշակի իմաստով ստեղծում են անվտանգության շերտ, որը չեն կարող ճեղքել ո՛չ Ադրբեջանը ո՛չ Թուրքիան»,- ընդգծել է Ստանիսլավ Տարասովը:

Input your search keywords and press Enter.