Վարդան Սըրմաքեշը 100 մլն դոլար ներդրում կանի բիզնես հայրենադարձության նախաձեռնության շրջանակներում

Հայազգի հայտնի գործարար, Franck Muller-ի և Արմսվիսբանկի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը 100 մլն ԱՄՆ դոլար կներդնի բիզնես հայրենադարձության նախաձեռնության շրջանակներում: Այս մասին բարերարը պատմել է «Օրակարգ հարցազրույց» նախագծի շրջանակներում:

Սըրմաքեշը հարցազրույցի ընթացքում մանրամասներ է հաղորդել «Կառուցիր Հայաստան» բիզնես հայրենադարձության նախաձեռնության մասին, թե այն երբ և ինչպես է գործելու։

Նա մասնավորապես տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկին նախատեսվում է Հայաստանում ներդնել 100 մլն ԱՄՆ դոլար՝ հույս հայտնելով, որ ապագայում ներդրումների ծավալները շատ ավելի մեծ կլինեն։

Նշենք, որ «Կառուցիր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Input your search keywords and press Enter.