Ինչո՞ւ անգլիացիները հայերին չեն վերադարձնում Կիլիկյան Հայաստանի գանձարանը

Ներկայացնում ենք «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյան ու Կարեն Բալայանի պատրաստած ֆիլմը՝ նվիրված Կիլիկյան Հայաստանի պատմությանը:

Ֆիլմում վեր է հանվում պատմական մի շարք կարևոր իրադարձություններ: Հատկապես այն, որ 1381 թվականին Իսպանիայի Խոան 1-ին թագավորը երկու քաղաք է նվիրել Կիլիկյան Հայաստանի վերջին թագավորին։ Պայմանագիրը ենթադրում էր այդ քաղաքները վերադարձնել թագավորի մահից հետո։

Կանխատեսելով Կիլիկիան Հայաստանի անկումը` հայոց վերջին թագավորը պետական գանձարանն ի պահ հանձնեց Անգլիայի թագավորին` մինչև այն պահը, երբ Հայաստանը նորից անկախություն ձեռք կբերի։

Հատկանշական է՝ 2001 թվականին պրոֆեսոր Սուրեն Այվազյանը դիմել էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին` հորդորելով Հայաստանին վերադարձնել Կիլիկյան Հայաստանի գանձարանը։

Երևի անգլիացիները մինչև հիմա հաշվում են, որ դեռևս չեն պատասխանել։

Կամ, անոնք քաջատեղեակ ըլլալով միջազգային օրենքի նրբութիւններուն, Կիլիկյան Հայաստանի գանձարանը կը վերադարձնեն Կիլիկյան Հայաստանի օրինական իրաւահաջորդներուն:

https://m.armeniasputnik.am/video/20171225/9942318/sa-hayastann-e-kilikia-gandzaran.html

 

Input your search keywords and press Enter.