Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում կցուցադրվի Հայաստանի 14 դարերի պատմությունն ու մշակույթը

Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում տեղի է ունենալու հայկական մշակույթի մեծ ցուցադրություն, այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․«Նախորդ ամսվա շատ հաջողված Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնին, երբ Վաշինգտոնում ներկայացվեց հայկական ժառանգությունը, ավանդույթներն ու մշակույթը, անմիջապես հետևում է մեկ այլ խոշոր ցուցահանդես, որի բացումը կլինի շուտով` Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում՝ ներկայացնելու Հայաստանի 14 դարերի պատմությունն ու մշակույթը։

Սեպտեմբերի 22-ից այցելուները կկարողանան ուսումնասիրել Հայաստանի մշակութային նվաճումները` սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար, երբ համաշխարհային առևտրի ուղիներին հայերի ծավալած գործունեության արդյունքում հայերեն տպագիր գրքեր հայտնվեցին ամբողջ տարածաշրջանում»:

Input your search keywords and press Enter.