Հիշելով Արարայի ճակատամարտը. Սեպտեմբերի 19, 1918թ.

Ողջ աշխարհի հայությունը հիշում է, որ 98 տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 4-ին Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում ֆրանսիական մանդատի ներքո կազմավորվեց անկախ հայկական պետություն, որը սակայն կարճ կյանք ունեցավ:

Նույն ժամանակահատվածում հայերը հիշում են Արարայի ճակատամարտի 100-ամյակը՝ 1918թ. սեպտեմբերի 19-ին, երբ հայ զինվորականները կազմեցին հայկական լեգեոնը՝ հաղթելով թուրք-գերմանական ուժերին՝ խթանելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Մերձավոր Արեւելքում դաշնակիցների վերջնական հաղթարշավին:

Հայկական լեգեոնը (1916-1920)՝ Հայկական կամավորական զորամասը, կազմավորվել է 1916 թվականին Ֆրանսիայի բանակի կազմում՝ Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա: Հայ լեգեոնականները՝ ավելի քան 4500 զինվոր, ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, իսկ ապա՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։

Հայկական լեգեոնն առաջին անգամ պատերազմական գործողություններին մասնակցել է 1918թ. սեպտեմբերի 19-ին: Պետք է կռվեր Արարայի բարձունքներում, որը տեղակայված էր Պաղեստինում՝ (ներկայումս Իսրայել) հարավային Նաբլուսում: Լեգեոնը օսմանա-գերմանական զորքերի նկատմամբ փայլուն հաղթանակ տարավ՝ փոխելով պատերազմի ընթացքը: 6 շաբաթ անց Թուրքիան դուրս մղվեց պատերազմից (1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի համաձայնագրի համաձայն):

Հայկական լեգեոնը շարժվեց դեպի ԿԻլիկիա, գրավված Ադանա, Այնթափ, Մարաշ, Ուրֆա և այլ կենտրոններ: Տեղահնաված հայերը սկսեցին վերադառնալ իրենց տներ և վերականգնել իրենց կյանքը: 1919թ. սեպտեմբերին Արարայի կազմավորման առաջին տարեդարձը նշվեց մեծ շուքով: Արարայի հաղթանակը ոգեշնչման առիթ դարձավ հետագա սերունդների համար, ովքեր պայքարում էին հանուն արդարության և ազատության:

Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920 թվականի օգոստոսին՝ վերջնական լուծարման։

Input your search keywords and press Enter.