Ապրելով ցեղասպանության հետ. ԻՊ-ի հարձակումից 4 տարի անց

2014թ. ամռանը, Իսլաման պետություն խմբավորումը հարձակվեց Մոսուլի հետո Նինվեի հարթավայրերի վրա: Նրանք քրիստոնյաների և եզդիների պատմական հողերից տեղահանեցին ավելի քան 100.000 մարդու:

առաջին շաբաթվա ընթացքում ԻՊ-ը հարձակում գործեց Սինջարի եզդի համայնքի վրա: Մի քանի օրում խմբավորումը կոտորեց 10.000 եզդիների: 6.417 մարդ գերեվարվեց, նրանցից շատերը վաճառվեցին ստրկության: Նինվեյի հարթավայրում բնակվող հարյուրավոր քրիստոնյաներ, ովքեր չէին փախել գլխատվեցին, խաչվեցին, սեռական ստրկացման և ստիպողաբար կրոնափոխության ենթարկվեցին:

4 տարի անց հարյուր հազարավոր եզդիներ, քրիստոնյաներ և այլոք դեռևս տեղահանված են, չեն կարողանում ապահով վերադառնալ իրենց տներ: 3000 եզդի կանայք և երեխաներ և տասնյակ քրիստոնյաներ անհետ կորած են: Իրաքի քրիստոնյա համայնքը խարխլվել է, 90 տոկոսը սկսած 2003 թվից հեռացել են երկրից: Ովքեր փրկվել են ԻՊ-ից, խորապես տրավմայի են ենթարկվել՝ դիմակայելով այդ փորձություններին:

Օգոստոսի 3-ին Հուդսոնի Ինստիտուտը քննարկում էր կազմակերպել Նինվեյի հարթավայրի և Մոսուլի էթնիկ և կրոնական խմբավորումների ներկա վիճակի շուրջ 2014թ. հարձակումների ֆոնին: Մանսակցում էին նաև ԱՄՆ-ում Իրաքի դեսպան Ֆարեեդ Յասսենը և Քուրդիստանի տարածքային կառավարության ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում Սամի Աբդուլ Ռահմանը: Ներկա էին Կրոնական ազատությությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Կենթ Հիլը, Ազատ Եզդիական հիմնադրամի տնօրեն Փարի Իբրահիմը և այլոք:

Աղբյուրը՝ hudson.org

Input your search keywords and press Enter.