Ծպտյալ հայերի զննում. անտեսանելի հայերը Թուրքիայում

Ավեդիս Հադջյանը ներկայացնում է ցեղասպանությունից սպիացած մշակույթը, որտեղ հայերը մերժում են իրենց ինքնությունը:

Իռլանդական Irishtimes պարբերականն անդրադարձել է Ավեդիս Հադջյանի «Գաղտնի Ազգ. Թուրքիայի ծպտվալ հայերը» գրքին՝ մասնամասներ ներկայացնելով գրքի բովանդակության և հեղինակի ապրումների մասին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Եթե դուք երևբևէ այցելեք Թուրքիա, կհանդիպեք մարդկանց, ովքեր ձեզ կթվա, թե թուրք են, բայց իրականում կարող էին լավ հայ լինել: Ավեդիս Հադջյանը «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտվալ հայերը» գրքի հեղինակն է և երեք տարի ճամփորդել է արևելյան Թուրքիայում՝ պատմական Հայաստանում՝ հանդիպելով լեռնականներին, ովքեր կրում են իրենց մեկ ու կես միլիոն ազգակիցներին ոչնչացնողների դիմակը:
Այդ սարսափելի ժամանակները լեցուն էին «բռնի տեղահանմամբ» կամ «բռնի փոքրամասնության» վերածմամբ: Չնայած այս ամենին Թուրքիան մինչ օրս ժխտում է ցեղասպանությունը, որն իր մեջ կրում է մի ամբողջ ցավալի պատմություն:
Հադջյանն այդ պատմության մի մասն է: Լրագրող, ով ծնվել է Հալեպում, կրթություն ստացել Բուենոս Այրեսում և Քեմբրիջում, նրա համար հայկական անուն ունենալը կենսական նշանակություն ունի, խոսում է համշենահայերենով՝ Արևմտյան Հայաստանի ամենամոռացված բարբառով, որն այսօր Թուրքիայի տարածքում է: Իր ճամփորդությունների ընթացքում նա փնտրում է մարդկանց այն գյուղերում և քաղաքներում, որոնք գտնվում են Արևմտյան Հայաստանում՝ այսօրվա Թուրքիայի լեռնային հատվածներում՝ զրույցի բռնվելով ցանկացածի հետ, ով իր հետ կխոսի:
Բայց հաճախ ժխտման ականատես է լինում: «Ոչ մենք հայ չենք: Մենք թուրք ենք և մուսուլման»: Բայց ձեր անունը հայկական է, կասի Հադջյանը իր ուսումնասիրությունից հետո: Դրանից հետո նրանք թափահարում են իրենց գլուխները: Մի՞գուցե շատ տարիներ առաջ, բայց ոչ հիմա:

Օսմանյան պարտություն

Բայց ինչո՞ւ ժխտում: Բացատրություններից մեկն այն է, որ օսմաններին հաղթելուց և նրանց 300-ամյա սունիի կառավարությումից հետո, մարդիկ ուզում էին միացյալ Թուրքիա, որոշները ձգտում էին դրան ցանկացած գնով:
Գյուղացիները Հադջյանին ասում են, որ իրենց պապերը պատմել են, որ հայկական գյուղերից հարյուրավորների նետել են Եփրատը, որոշներն էլ մահացել են Սիրիայի անապատներում:
Որոշ հայեր, հույս ունենալով, որ որպես թուրք կկարողանան փրկվել, ընդունել են իսլամ, կամավոր կամ հակառակը, հետագա գործընթացը հայտնի է որպես իսլամացում: Պատահականորեն Հադջյանը մեզ ծանոթացնում է մի ավտոբուսի վարորդի հետ, ով բացատրում է ցուցամատը պահած. մեկ երկիր, մեկ դրոշ, մեկ լեզու: Այստեղ փոքրամասնությունների համար տեղ չկա:
Երբ փրկվելը առաջնային է, իրենց ակունքների մերժումը որոշ հայերի կողմից հասկանալի է, չնայած Հադջյանը տարակուսած է այն մարդկանց արձագանքից, ում նա ցույց է տալիս փաստաթղթեր՝ ապացուցելով, որ հայ են: Շատերը զարմանում են՝ ցանկանալով ավելին իմանալ իրենց ենթադրելի թուրքական ծագման կամ ենթադրվող հայկական ակունքների մասին: Եվ չնայած փաստարկներին, նրանք նշում են, որ միգուցե նրանք լինեն հայ, բայց մնում են մուսուլման:

Պարսկական ասացվածք

Որոշ հայեր իրականում իրենց թուրք են ներկայացնում, ինչը նշանակում է, որ լռում են ցեղասպանության մասին, որովհետև նրանք իրենց հույսերը կապում են Քեմալ Աթաթուրքի և նրա հետ-օսմանյան միացյալ Թուրքիայի երազանքի հետ:
Գիրքը մեզ ցույց է տալիս Արևմտյան Հայաստանի լեռնային կյանքն այսօր. ամենամյա թեյահավաքությունը ողջ ընտանիքի կողմից, անասնապահությունը Արարատի ստվերի տակ: Մեծ ընտանեկան ընթրիքը պարտադիր է, որն ավարտվում է վիճաբանությամբ: Ինչպես պարսկական ասացվածն է ասում. «Նրանք իրար ատում են ինչպես զարմիկները»:
Այս ամենը օրվա հրամայականն է:
Հանկարծ Հադջյանը լույս է փայլատակում մթության մեջ, երբ Վարդանը նրան պատմություն է պատմում: Վարդանը որբացել է, երբ ընտանիքը սպանվել է: Հետո նրան որդեգրել է մի թուրք ընտանիք և մեծացրել որպես մուսուլման: Վարդանը 25 տարեկանում է իմացել, որ հայ է: Բայց ամուսնացել է քրդի հետ, նրանց երեխաները մուսուլման են, նա ապրում է մի ամայի տարածքում. «Ես ինձ մենակ են զգում»,- ասում է Վարդանը»:

Աղբյուրը՝ irishtimes.com

Input your search keywords and press Enter.