ԹՈՒՐՔԵՐԸ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼՈՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԸ ԿԱԾԱԽ ԳՅՈՒՂԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 33 ԱՆԱՍՈՒՆ

Սեպտեմբերի 12-ի լույս 13 գիշերը թուրքերը ապօրինի հատել են վրաց-թուրքական սահմանը ու Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղից գողացել 34 անասուն, որից մեկը հետ է վերադարձել գյուղ:

Ինչպես www.Akhaltskha.Net-ին հայտնեց Կարծախի գյուղապետ Ատոմ Հողմրցյանը թուրքերը գիշերով են հատել սահմանը եւ իր 34 անասունին գողացել: Նրա խոսքերով իրավապահները գյուղացիների հետ միասին հավաքվել են եւ գնացել անասունների ոտնահետքերով եւ համոզվել, որ գողացողները հենց Թուրքիայի սահմանից են անցել:

«Ներկա պահին տվյալ հարցով զբաղվում են իրավապահները եւ սահմանապահները: Վաղը թուրքերը խոստացել են, որ սահման են գալու Արդահանի մարզպետարանի ղեկավարները եւ հանդիպելու ու խոսելու են կատարվածի շուրջ: Կարծախի ժողովուրդը բավականին մտահոգված է կատարվածով, քանզի դեպքը կարող է կրկնվել ու անասունից բացի կարող են մարդկանց թալանել եւ այլ վնաս հասցնել: Այդ իսկ պատճառով ժողովուրդը այսօր հավաքվեց եւ ստիպեց դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները մեր հատվածում, որտեղ աշխատում են ադրբեջանցիները»,- ասում է Ատոմ Հողմրցյանը:

Նման դեպք առաջին անգամ է տեղի ունենում Կարծախ գյուղում: Ժողովրդի որոշմամբ աշխատանքները չեն սկսվելու մինչեւ չհայտնաբերեն անասունները գողացողներին: Մարդիկ համոզված են, որ գողությունը տեղի չեր ունենա առանց տեղացիների օգնության, իսկ երկաթգծի շինարարության վայրում 24 ժամ շարժ կա:

 

http://akhaltskha.net/news/towrqery_hatelov_vrastani_sahmany_kacax_gyowghic_goghacel_en_33_anasown/2015-09-13-3334

Input your search keywords and press Enter.