Հասանքեյֆում մշակութային աժեքների տեղափոխումը բողոքի ալիք է բարձրացրել

Հասանկքեյֆում մշակութային արժեքների տեղափոխումը բողոքի ալիք է բարձրացրել։ Բնության պահպանության ասոցիացիայի ղեկավար Էմին Բուլութը նշել է, որ այս կերպ մեծ վնաս է հասցվում թե՛ բնությանը, և թե՛ մշակութային աիրժքեներին, հայտնում է mezopotamyaajansi.com-ը։

«Օրեր առաջ տեղափոխվել է նաև Արթուքլու բաղնիքը, որը իրականում պատկանում է հռոմեական դարաշրջանին։ Բաղնիքը վերանորոգվել է, թուրքացման քաղաքականության հետևանքով այն ներկայացվում է որպես թուրքական բաղնիք։ Մշակութային արժեքների տեղափոխությունների պատճառով մեծ վնաս է հասցվում պատմությանն ու մշակույթին։ Այստեղ մշակութային եղեռն է իրականցվում»,- նշել է նա։

Հասանքեյֆի վերածննդի շարժման խոսնակ Ռըդվան Այհանն էլ նշել է, որ աշխարհում առաջին անգամ է նման բան տեղի ունենում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն այս ամենի վրա աչք է փակում։
«Հասանքեյֆում կան բազմաթիվ գերեզմանոցներ, աշտարակներ, քարանձավներ։ Մինչև հիմա Հասանքեյֆում առկա մշակութային արժեքենրի միայն 25%-ն է ուսումնասիրվել, մնացած 75%-ը ցանակնում են ջրի տակ թողել»,- նշել է նա։

Input your search keywords and press Enter.